Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պոտսդամում բացվել է Յոհաննես Լեփսիուսի հուշակոթողը

Պոտսդամում բացվել է Յոհաննես Լեփսիուսի հուշակոթողը
02.05.2015 | 13:09

Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բակում բացվել է նրա հուշակոթողը, որ քանդակել է գերմանացի Ռոլանդ Շթելթերը: Արարողությանը ելույթներով հանդես են եկել Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Քունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը և Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը: Նրանք նշել են, որ խորհրդանշական է, երբ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, «հայ ժողովրդի պահապան հրեշտակ Յոհաննես Լեփսիուսի» հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը տեղի է ունենում նույն օրերին:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ